Նախքան խորհրդարանական ընտրությունները «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության 2-րդ համագումարին մասնակցող պատվիրակներին «սպառնացել» էր քերթել կաշիները, եթե լավ չաշխատեն:
«Դուք իմ զորքն եք, պայքարի ու պատասխանատվության կոչ եմ անում: Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք: Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար»,- նշել էր Արթուր Բաղդասարյանը: Հայտարարությունից երկու ամիս անց տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը անհաջողության մատնվեց՝ հավաքելով բավականին քիչ՝ 58 հազար 265 քվե, ինչը ԱԺ մուտք գործելու համար սահմանված շեմից հեռու էր:
Ընտրություններից հետո ՀՎԿ-ն հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ՝ նշելով, որ ընտրակաշառքներ են բաժանվել եւ այլն, բայց եւ ասելով, որ ընտրությունների արդյունքները չեն վիճարկելու: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը բարկացել է իր «զորքի» վրա եւ կրկին ԱԺ-ում չհայտնվելու պատճառ է համարում նաեւ վատ աշխատանքը: Եւ, ընդհանրապես, որեւէ մեկի «կաշին քերթե՞լ է», թե՞ ոչ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Ենոքյան