
Այսօր կառավարությունը հաստատեց մի որոշում, որով Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի հանրակացարանում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձիք՝ թվով 6 ընտանիք, կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Ապա վարչապետն Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե քանի չսեփականաշնորհված այդպիսի բնակելի տարածքներ կան և զարմացավ, թե ինչու միանգամից գործընթացը չի արվում:
Մանրամասները՝ տեսանյութում: