Կառավարության որոշմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաներով տնտեսավարողներին ապահովելու նպատակով գումար կհատկացվի Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին: Դա կապահովի տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ կառավարության սահմանած արտոնյալ պայմաններով նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի շարունակականությունը:
ՓՄՁ սուբյեկտներին և գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են արտոնյալ պայմաններով, իսկ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ անվճար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե քանի ՀԴՄ է անհրաժեշտ ամբողջ դաշտը փակելու համար: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է 25 հազար ՀԴՄ, որի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ:
Մանրամասները՝ տեսանյութում: