Ռուսաստանին և Ուկրաինային սպառնում են 3 տարի ժամկետով հեռացնել «Եվրատեսիլ»-ի մրցույթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ՝ «Եվրատեսիլ»-ի կանոնադրությունը խախտելու համար: Այս մասին հայտնում է ZDF Heute-ը՝ հղում անելով մրցույթի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ֆրանսկ Դիտեր Ֆրայլինգին:

Նրա խոսքով՝ որպես ընդունող երկիր՝ Կիևն իր վրա է վերցրել մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումն ու չի իրականացրել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի նկատմամբ պարտավորությունը: Իսկ Ռուսաստանը խախտել է մրցույթի կանոնները, քանի որ նրա ներկայացուցիչները ներկա չեն եղել տարեսկզբին պարտադիր հանդիպումներին:

Նա նաև նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումը դեռևս չի ընդունվել, սակայն այդ հարցը պարտադիր կքննարկվի հաջորդ շաբաթ:




Լրահոս