
Երբ Ադրբեջանը հաջող նախաձեռնություն է առաջադրում, Հայաստանը սկսում է դրա դեմ քարոզարշավ անցկացնել, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլիի առաջադրումը բացառություն չէր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում կրթության, գիտության և մշակույթի հարցերով Ադրբեջանի դեսպան Անար Քերիմովը, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Փոլադ Բյուլբյուլօղլին արդեն հարցազրույց է անցել, պատասխանել է Գործադիր Խորհրդի անդամների հարցերին: Իհարկե, նրանք փորձում են քարոզարշավ անցկացնել Ադրբեջանի դեմ: Սակայն այդ քարոզչությունը մեզ չի ստիպի հրաժարվել մեր նպատակից»,-ասել է Քերիմովը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը կհաստատի կազմակերպության ղեկավարի պաշտոնում թեկնածուին 2017թ. հոկտեմբերին: