Տավուշում ականից վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՄ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը ArmLur.am-ին հայտնեց, որ զինծառայողի ոտքի թաթը պետք է հեռացվի: Նա տեղափոխվելու է Երևան:
Նշենք, որ զինծառայողը Շիրաթան համայնքի բնակիչ է: