Էդուարդ Շարմազանովը՝ «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իրենց կուսակցությունում երբեք ընտրությունների նախօրեին պատգամավորների թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ չեն վերցվել։ «Մեր պրակտիկայում նման բան չկա, չի եղել եւ չի լինելու»,- ասաց նա նա։

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակին, Շարմազանովը նշեց, թե այդ հարցը ՀՀԿ-ին չի վերաբերում՝  կատարյալ անհեթեթություն որակելով «Ծառուկյան» դաշինքում կատարվողը ՀՀԿ-ի հետ կապելը:

«Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այլ կուսակցությունում, այլ դաշինքում առկա իրադարձությունները։ Մենք չենք խառնվում այլ ուժերի ներքին խնդիրներին», -նշեցնա:

 




Լրահոս