
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում:
Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին: Աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում քննարկվում են Հարությունյանի տեղակալ Վահե Ստեփանյանի և միջազգային տնտեսական ինտեգրման փոխնախարար Մակար Ղամբարյանի թեկնածությունները: ՀՀԿ-ում նաև արդարադատության նախարարի փնտրտուքների մեջ են, քննարկվում է Գևորգ Կոստանյանի, Հրայր Թովմասյանի և անգամ Հովհաննես Սահակյանի տարբերակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: