Արդշինբանկի գործունեության ցուցանիշները 2016թ.-ի արդյունքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդշինբանկը հրապարակել է 2016թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:

Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղն ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:

2016 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4.1 միլիարդՀՀ դրամ (առանցԱռեքսիմբանկիհետմիաձուլմանարդյունքների):

2016 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2015 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.

Ցուցանիշ Բացարձակ մեծություն
31.12.16
թ. դրությամբ
(
միլիարդ ՀՀ դրամ)
Բացարձակ մեծության աճը
(
միլիարդ  ՀՀ դրամ)
Աճը %-ային հարաբերակցու­­թյամբ
Ակտիվներ 548.4 148.0 37.0%
Վարկայինպորտֆել 358 83.5 30.4%
Հաճախորդներիցներգրավվածմիջոցներ 297.7 93.6 45.9%
Սեփականկապիտալ 71.5 23.1 47.7%

 

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`

Գործընկեր ֆինանսական կառույց Ներգրավման ծավալ (միլիոն $)
WBC 10.0
BSTDB 10.0
ADB 2.0
Commerzbank 8.5

 

2017 թվականի ապրիլին, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) “B+” վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:

2016 թվականի վերջում տեղի է ունեցավ Բանկի միացումը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին:

Նշենք, որ 2016 թվականին Արդշինբանկի կողմից պետբյուջե վճարված հարկերը կազմում են 3.1 միլիարդ ՀՀ դրամ:

 




Լրահոս