
«Սլավ-Ռեֆ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն, որի անունը կապված է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքի հետ, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերին «Սլավ-Ռեֆ ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ «Վանակվա գրուպ» ՍՊԸ-ից պահանջում է, որ իրեն վերադարձնի շուրջ 5 միլիոն դրամը:
Նշենք, որ պատգամավորի ընտանիքի հետ կապ ունեցող «Սլավ-Ռեֆ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն զբաղվում է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով եւ ըստ էության «Վանակվա գրուպ» ՍՊԸ-ն օգտվել է այդ ծառայություններից, սակայն համապատասխան վճարը չի իրականացրել` խաբելով պատգամավորին պատկանող ընկերությանը: