
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ապագա պատգամավորները:
Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն անդրադարձավ ինքնաբացարկների շուրջ ստեղծված սկանդալին, նշելով` ոչ թե դաշինքը պետք է մտահոգվի, այլ այդ անձինք:
«Պետք է մտահոգվեն այդ մարդիկ, ովքեր ոտնահարվելով որոշակի պայմանավորվածություններ, նման քայլի են գնացել: Նախնական պայամանավորվածությունը վերաբերում է բոլոր կետերին», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան