Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից` հավելելով, որ կարևոր խնդիրներն արդեն նման դեպքերում առաջ են գալիս ծնունդներից 3 օր հետո:

Աղջիկը, որը ծնվել էր խոր անհասությամբ, բուժում ու խնամք էր ստանում «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որբ նա ամենափոքր քաշով աղջիկը չէր, վերջինս գտնվում էր Մուրացան բ/կ-ում և նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը` կայուն ծանր:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական» կենտրոնում լույս աշխարհ էր եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Նրանք բուոժում էին ստանում տարբեր ԲԿ-ներում:




Լրահոս