ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Մայիսի 8-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի ասուլիսը։
Թեման՝ «Ինչպես են տոնում և ինչ նշանակություն ունի Եռատոն՝ հաղթական մայիսի 9-ը (հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրում, Արցախի պաշտպանության բանակի ստեղծում) Հայաստանի եզդիական համայնքի համար. համայնքի կորուստները. խաղաղ եւ ազատ ապրելու իրավունքի պաշտպանությունը. մասնակցությունը պատերազմենրի կանխման գործընթացին»։
Ասուլիսին բանախոսը կանդրադառնա նաև Երևանի ավագանու ընտրություններին և համայնքի մասնակցությանը այդ գործընթացին։