Կարկադեն քաղցրաթթու համով վառ կարմիր թեյային ըմպելիք է:
Թեյն ունի շատ անվանումներ և մականուններ։ Այն նաև անվանում են «փարավոնի ըմպելիք», «կանդագար», «սուդանական վարդ», կարմիր վարդ, կարմիր թրթնջուկ, կենաֆ, շարոն վարդ, «Վենետիկի փիփերթ»։
Այս հիանալի բնական թեյն ամրացնում է երակները, օրգանիզմը մաքրում է թույներից, արագացնում է նյութափոխանակությունը:
Սխալ սնունդը, լարված աշխատանքային շաբաթը և սթրեսները թուլացնում են մարդու օրգանիզմը: Օրգանիզմին այդ վտանգներից պաշտպանելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս խմել հիբիսկուսի ծաղիկներից թեյ, որն առավել հայտնի է կարկադե անվանումով:
Կարկադեն ոչ միայն մաքրում է օրգանիզմը, այլև կարգավորում է ստամոքսի թթվայնությունը, իսկ անտոցիանները, որոնք թեյին տալիս են նման կարմիր երանգ, ամրացնում են երակների պատերը:
Կարկադե թեյը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր տեսակի վարակիչ հիվանդությունների հանդեպ, և հանդիսանում է նաև միզամուղ:
Այն միջոց է համարվում նաև նիհարեցման:
Կարկադե թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր տառապում են ստամոքսի խոցից և ունեն մշտական ցածր ճնշում: