
Ուկրաինայի Ազգային հեռուստատեսության հաղորդմամբ Կիևում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի բացման պաշտոնական արարողությունը։
Միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 17.00-ին՝ Սահմանադրության հրապարակում մրցույթի մասնակից 42 երկրների պատվիրակությունների հանդիսավոր երթով։
Այնտեղ մասնակիցները կբարձրացնեն իրենց դրոշները, որից հետո կսկսվի բացման արարողությունը։
Կարմիր գորգը կլինի երգի այս մրցույթի պատմության մեջ ամենաերկարը՝ 265 մետր։