
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղից առաջ հույս է հայտնել, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կշարունակի աշխատել ակումբում:
«Ես համակրում եմ բոլոր մարզիչներին, քանի որ մենք նույն խնդիրներին ենք բախվում: Ֆուտբոլը փոխվել է և մենք չենք կարող երկար ժամանակ մարզել մեկ ակումբ:
Հուսով եմ, որ Վենգերը կշարունակի աշխատել «Արսենալում»: Կարծում եմ, որ Արսենը մարզչի վերջին օրինակն է, ով կայունություն է ապահովում իր ակումբին»,- ասել է նա: