ԽՄՕՄՄ-ը` վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնության առաջին շրջանի հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-7-ը Երեւանում անցկացվեց վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնության առաջին շրջանը: Մրցաշարին մասնակցեցին հինգ թիմեր՝ ԽՄՕՄՄ, «Նժդեհ», ՀՊԼՀ, «Արցախ» եւ «Սյունիք»:

ԽՄՕՄՄ-ը (մարզիչ` Կարեն Շահբազյան), առավելության հասնելով բոլոր չորս խաղերում, այդ թվում՝ գլխավոր մրցակից «Նժդեհ»-ի նկատմամբ, դարձավ հաղթող:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. ԽՄՕՄՄ` 11 միավոր, «Նժդեհ»` 10, «Արցախ»` 6, «Սյունիք»` 3, ՀՊԼՀ` 0 միավոր:

Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը կկայանա հոկտեմբերին:

Աղբյուրն ու լուսանկարը` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի




Լրահոս