Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շուրջ 4 հազար իրավապահներ կապահովեն «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անվտանգությունը` փորձի ժամանակ, նշված է Ուկրաինայի Ազգային ոստիկանության կայքում:
«Այսօր՝ մայիսի 8ին, կկայանան «Եվրատեսիլի» արտիստների դռնբաց փորձերը: Այժմ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մերձակայքում հասարակական անվտանգությունն ու կարգն ապահովում են 3,7 հազար իրավապահներ», ասված Է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ երեկ Կիևում կայացել Է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի պաշտոնական բացումը: Եզրափակիչը նախատեսված է Է մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Վաղը կայանալիք կիսաեզրափակչում ելույթ կունենա նաև Հայաստանի մասնակից Արծվիկը: