Հարավային Կորեայում նախագահ են ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կորեայում այսօր անցկացվել են նախագահական ընտրություններ։ Ընտրողների ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել է նախագահի լիբերալ թեկնածու Մուն Չժե Ընին: Այդ մասին գրել է BBC-ն՝  վկայակոչելով ՝ էքզիթ-փոլի տվյալները:

Էքզիթ-փոլի տվյալների համաձայն՝ Մունը ստացել է 41,4 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Հոն Չժուն Փհեն՝ 23,3 տոկոս:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի նախագահ Պակ Կըն Հեն հեռացվել էր պաշտոնից: Այժմ նա կալանավորված է և նրան առաջադրվել են կաշառակերության և լիազորությունների չարաշահման մի շարք մեղադրանքներ:




Լրահոս