Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի շրջանակներում 16-րդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը:
Քվեարկության արդյունքում եզրափակիչ անցան հետևյալ 10 երկրների ներկայացուցիչները՝ Մոլդովա, Ադրբեջան, Հունաստան, Շվեդիա, Պորտուգալիա, Լեհաստան, Հայաստան, Ավստրալիա, Կիպրոս և Բելգիա:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները: Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը:
Հավելենք, որ մայիսի 11-ին տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ մայիսի 13-ին՝ եզրափակիչը: