ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արծվիկ Մինասյանը` նախարարի պաշտոնում մնալու և վարչապետի հետ ունեցած հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաշտոնավարումը շարունակելու համար նախ պետք է ունենալ աշխատելու ցանկություն, երկրորդ՝ իրավասու անձինք, տվյալ դեպքում ՀՀ նախագահը և քաղաքական այն ուժը, որ ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով` իմ ցանկությունը կա՝ աշխատանքը շարունակելու և հիմնարար փոփոխություններ իրականացնելու: Երկրորդ մասով՝ մայիսի 18-ից հետո պարզ կլինի, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Վերջինս նաև անդրադարձավ իր և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի լարված հարաբերություններին` նշելով, որ դրանք վարչապետ-նախարար հարաբերություններ են, որոնք ամրագրված են օրենքով և սահմանադրությամբ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս