Մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեքի վիճակը կարծես, թե դրական ազդակներ է տալիս:
ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալենտերյանի հետ` հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում եռյակից տղան, ով վերջին տեղեկություններով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Նորածինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց մի փոքր ավելի կայուն»,-հայտնեց նա:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ երեխանների մոտ հետառողջական բարդություններ կարող են առաջանալ` սկսած թոքերի խռոնիկ հիվանդություններով, վերջացրած ուղեղային փոփոխություններով:
«Շատ դեպքերում այս քաշի երեխանների մոտ նման երևույթները զարգանում են, շատ կամ քիչ արտահայտված»,-եզրափակեց Հրանտ Կալենտերյանը:
Հավելենք, որ հնգյակից երկու աղջիկները մահացել էին շաբաթ և կիրակի օրերին: Այժմ երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Լիդա Եղիազարյան