
Հայաստանում ներդրվելու է ազդարարման ինստիտուտ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում ու օրենսգրքերում կատարվող փոփոխությունների փաթեթի նախագծից:
Հովհաննիսյանը նշեց, որ կստեղծվի միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացուն անանուն կերպով կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունը ազդարարել իրավասու պետական մարմնին:
Մանրամասները՝ տեսանյութում: