
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը հավակնում են դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողներ,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Մոնակոյի» հետ պատասխան խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել էր 2:1 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, իսկ Ալվեսը խփել էր գնդակներից մեկը:
«Արքայական ակումբը» պատասխան խաղում պարտվել է 1:2 հաշվով, սակայն դուրս է եկել եզրափակիչ: Իսկոն խփել է «սերուցքայինների» միակ գնդակը: