Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հարցումներն է ներկյացրել կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ըստ այդ հարցումների, մայիսի 14-ի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների 70 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 20 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 10 տոկոսը:
Նրա խոսքով, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցելու է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը: «Հարցվածների 43 տոկոսը հետաքրքրված է ընտրություններով, 43 տոկոսը՝ոչ, 14 տոկոսը՝ դեռևս տատանվում է»,- հավելեց Ադիբեկյանը: