
Մայիսի 12-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 18 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկից քաղաքացին նետվել է ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շենքի բակում հայտնաբերել են 1940 թ. ծնված Ի. Հ.-ի դին:
shamshyan.com կայքի փոխանցմամբ` քննիչները հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է՝ «այս քայլի համար ոչ ոքի չմեղադրեք»։