«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը.
«Այո՛, միգուցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»: Մեր այն դիտարկմանը, թե ինչի հաշվին են պատրաստվում օպտիմալացման գնալ, վերջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայությունը աշխատի, դատապարտյալների եւ կալանավորների մասով փոփոխություններ լինեն, եւ նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն՝ դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»: