Թաթիկին կպա, անբացատրելի զգացողություն էր. հնգյակի մայրը առաջին անգամ տեսել է երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ ուրախացա, շատ-շատ էի սպասում այդ հանդիպմանը: Թաթիկին կպա, անբացատրելի է զգացողությունը, թե ինչ զգացի»,- «Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» հաղորդման հետ զրույցում  այս մասին ասել է Երևանում լույս աշխարհ եկած հնգյակի մայրը՝ 23-ամյա Լուսինե Պողոսյանը:

Նա իր երեխաներին տեսել է միայն մայիսի 11-ին՝ ծննդաբերությունից 8 օր անց:

Աննան, Ռոզին, Արան մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեքն են, երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին:

Հիշեցնենք, որ  մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական» կենտրոնում լույս աշխարհ էր եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Նրանք բուոժում էին ստանում տարբեր ԲԿ-ներում:




Լրահոս