
Կիևում ընթացող «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգի ժամանակ քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ: Ջամալայի ելույթի ժամանակ մի երկրպագու բեմ բարձրացավ և մերկացրեց հետույքը՝ պտտվելով երգչուհու շուրջ:
Միջադեպից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրեցին բեմից: Հիշեցնենք, որ Ջամալան մրցույցթի նախորդ տարվա հաղթողն է: