Հարց քաղաքացիներից` քաղաքացին կարող է իր ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ես կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից եմ, ապա կարո՞ղ եմ իմ ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:

Նելլի Գրիգորյան (64 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
գ եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ` 24.4 տոկոս,
գ եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ` 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
գ եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավելի` 518.080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Կենսաթոշոկային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ` անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից` նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակի՞ց է, թե՞ ոչ:




Լրահոս