ՖՈՏՈ. Երևանի երթուղայինները դուրս են բերվել «գծից». երթևեկությունը կաթվածահար վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար վիճակում է. երթուղայինները գրեթե չեն աշխատուն: Ու պատճառը, թերևս, այն է, որ դրանք դուրս են բերվել «գծից»՝ ծառայելու ՀՀԿ-ի ու Տարոն Մարգարյանի շտաբին՝  ընտրողներին տեղամասեր բերելու համար:

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները ասում էին, որ Երևանի ծայրամասերից Կենտորն կամ այլ վայր գնալը դարձել է անհնարին:

Նշենք, որ այս մասին ահազանգել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը: Վերջինս սոցցանցի իր էջում հրապարակել է հետևյալը. «8/58 և 8/59 տեղամասեր՝ Նորագավիթ։ Մենք ընտրության ենք գալիս հուսահատության գազելներով՝ 10 և 29 համարի ։) Մի տեղամասում ընտրողների համար ապահովված չէ պատշաճ քվեարկելու պայմաններ»։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները.




Լրահոս