Նախնական արդյունքները շատ տպավորիչ են և գոհացնող. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազաnովn այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ: «Շտաբը դրական է գնահատել մեր թեկնածուների և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչությունը», ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը ընտրությունների ընթացքը գնահատեց դրական և շեշտեց, որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին ՀՀ-ի ժողովրդավար լինելը: Նա նաև ասաց, որ եղել է 49-ը հաղորդում և համեմատության մեջ դնելով նախորդ տարիների հետ, նշեց, որ դրանց թիվն անհամեմատ պակասել են:

«Նախնական արդյունքները  շատ տպավորիչ են և գոհացնող և նաև կանխատեսելի: Մենք կանխատեսում էինք, որ մեր թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ», եզրափակեց Շարմազանովը:




Լրահոս