Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրությունների 7-րդ օրը, այսինքն մայիսի 21-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողոցի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ ընտրությունների օրվա ընթացքում եղել են ահազանգեր, բոլորը փորձել են ուսումնասիրման առարկա դարձնել, որոնք կամփոփեն և կներկայացնեն: Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև երեկ ՀՀԿ-ի շտաբում Զարուի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
«Բացառապես ասեկոսեների, ենթադրությունների, անհասկանալի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիմքով մուտք գործել որևէ շտաբ և պարալիզացնել նրանց աշխատանքը, ուղղակի անընկալելի է», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում