16.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 16-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Եզդիների
ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը կխոոսի Հայաստանում ազգային փոքրամասնություների կրթության շուրջ ծագած խնդիրների մասին:

***

Մայիսի 16-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է հոգեբան Սամվել Խուդոյանը: Թեման` Երևանցիների
ընկալմամբ Երևանի ավագանու ընտրությունները քայլ առա՞ջ էին, թե` հակառակը:

***

Մայիսի 16–ին, ժամը 12։00–ին Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումին։

Միջոցառումը կանցկացվի հուլիսի 24–31–ը Սևանա լճի ափին։ Ֆորումին կմասնակցեն սթարթափ–ընկերություններ, ներդրողներ, մենթորներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Sevan Startup Summit–ը ոչ ֆորմալ կրթական–բիզնես հարթակի նոր ձևաչափ է, որը միտված է սթարթափ–ընկերությունների աջակցությանը։

Ասուլիսի բանախոսներն են.

– Startup Armenia–ի համահիմնադիր Հակոբ Հակոբյան
– NGO Global Am–ի նախագահ Գևորգ Պողոսյան
– միջոցառման կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյան

***

Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (Մ.Խորենացու փող., 15) կկայանա համաժողով` նվիրված ՀայաստանումԵվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Դպրոցներիհամագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը: Համաժողովին կմասնակցի ՀՀ կրթության և գիտությաննախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

***

Մայիսի 16-ին ժամը 12:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ։

Թեման «Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները. ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները. ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի հայտարարությունը. ընտրությունների պաշտոնական արդյունքները, արձանագրված խախտումները,  ընտրակաշառքները, իրավապահ մարմինների գործողությունները և հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ու կանխելու միջոցները»։

  Բանախոսներն են

Նինա Կարապետյանց- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ

Արայիկ  Պապիկյան – Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան

Ասուլիսին հրավիրված են նաև բանախոսներ «Երկիր ծիրանի» կուսակցությունից, որոնց մասնակցությունը կհաստատվի ավելի ուշ։




Լրահոս