Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ ցուցակից ավագանի կարող է դառնալ դերասան Միքայել Պողոսյանը: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում նա չցանկացավ խոսել ավագանու ընտրությունների կամ իր՝ ավագանու անդամ դառնալու մասին:
Նա ընդգծեց, թե ավագանու անդամ դառնալու մասին դեռ վերջնական որոշում չունի: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է մանդատից հրաժարվի, Պողոսյանը մանրամասնեց, որ երկար ժամանակ քաղաքում չի լինելու, և այդ պատճառով չի բացառվում, որ նման որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին ընդառաջ, երբ հրապարակվեցին ՀՀԿ ցուցակները, Միքայել Պողոսյանը հայտարարել էր, թե տեղյակ չէ որևէ ցանկում ընդգրկվելու մասին: