
Ինչպես հայտնի է՝ «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող է ճանաչվել Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը՝ Amar pelos dois երգով: 49 տարի անց Պորտուգալիայի հաղթանակն այդ մրցույթում նվաճած երգիչն արդեն ժամանել է հայրենիք, որտեղ նրան դիմավորել են մեծ շուքով:
Լիսաբոնի օդանավակայանում Սալվադորին ողջունելու են եկել հազարավոր մարդիկ: