Հարց քաղաքացիներից` Եթե գործատուն ունի հաշմանդամության կարգ, ապա նա կարո՞ղ է ունենալ որեւէ արտոնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործատուն ունի հաշմանդամության կարգ, ապա նա որպես գործատու կարո՞ղ է ունենալ որեւէ արտոնություն: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` որո՞նք են դրանք:

Իրինա Մովսիսյան (54 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը 2006թ. հուլիսի 13-ի թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները: Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է՝ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում՝ զբաղվածության կենտրոններում հաշվառված՝
գ հաշմանդամները
գ ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք
գ աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք
գ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո
գ առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկներ
գ երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք
գ փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒԴ». Տեղեկացնենք, որ անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:




Լրահոս