ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ապաստան ասվածը, ի՞նչ է այն:
Դիանա Մելքոնյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապաստանը օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում շնորհված պաշտպանություն է: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով:
Հայաստանում փախստական ճանաչվելու եւ ապաստան ստանալու դեպքում անձը օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: Ապաստան հայցողը կամ փախստականը որեւէ կերպ չի վերադարձվում այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե քաղաքացին գտնվում է ՀՀ-ում, ապա ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելու համար պետք է այցելի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն: