Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1in.am-ը գրում է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը: Կայքի հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանել է. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում»,- ասել է Կարեն Կարապետյանը և հավելել.- Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, մի՞թե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս