18.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի)հիշատակին նվիրված գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է նկարչի ընկերների նախաձեռնությամբ: ԱրշավիրԿիրակոսյանն ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ:  Նրա ստեղծագործությունները ներկայացված ենՀայաստանի և արտասահմանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ,Ռուսաստան, Ռիգա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն): Արշոն նկարահանվել է «Քրմուհին» և «Պատմության 36 պահապանները» ֆիլմերում.վերջինում մարմնավորել է Մեսրոպ Մաշտոցին: Մուտքն ազատ է:

***

Մայիսի 18-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:  Արարողությունը տեղի կունենա ժամը 13:00-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում ( հասցե՝ ք.Երևան, Տերյան 74):

***

Հինգշաբթի` մայիսի 18–ին, ժամը 11:00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Ռուսաստան–Հայաստան–Արցախ. մարդասիրական գործակցություն ստեղծագործության և արվեստի ոլորտի նախագծերում» թեմայով։

Մամուլի ասուլիսի ընթացքում ծրագրվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի հումանիտար գործակցության հարցեր։ Կանցկացվի նաև «Մեր Պուշկինը» յուրահատուկ գրական մրցույթի ներկայացումը, որի մասնակիցներին առաջարկվել է փոխադրել ռուս մեծ բանաստեղծի սյուժեները ժամանակակից ոճով։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

– հրապարակախոս, հումանիտար փոխգործակցության նախագծերի հեղինակ Դենիս Դվորնիկովը (Ռուսաստան),

– Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի օգնական, event-manager Գոհար Ղումաշյանը (Հայաստան)

– «Կերպար» գրական ակումբի պատասխանատու քարտուղար Նարինե Դավիդյանը

***

Մայիսի 18-ին ժամը 11:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ ավտովարորդների մասնակցությամբ։

Թեման՝ «Ավտովարորդներն ընդդեմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի վերանշանակման. պահանջներ և  հետագա քայլեր»։

Բանախոսներն են՝

Տիգրան Հովհաննիսյան -«Ավտովարորդների պաշտպանության լիգայի»  նախագահ

Լիգայի անդամներ և  տաքսու վարորդներ




Լրահոս