
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «L’Equipe»-ը հայտնում է, որ թիմի տրանսֆերային գլխավոր նպատակն առաջվա պես համարվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Եթե ֆրանսիացու հետ համաձայնության գալ չհաջողվի, ապա առաջնային նպատակների ցանկում հաջորդը կլինի Օբամեյանգը: ՄՅՈւ-ի հետ մրցակցություն կարողղ է կազմել «Տիանզին Ցյուանցզյանը», որի ղեկավարությունը 27-ամյա հարձակվողին պայմանագիր էր առաջարկել՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով: