Օբամեյանգը պատրաստ է հեռանալ «Բորուսիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է հեռանալ գերմանական ակումբից:

«Daily Mirror»-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն ամռանը կփոխի ակումբը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Ռեալ»-ը:

Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցությունները: Նշենք, որ Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո:




Լրահոս