ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում կարող է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ: Այսինքն՝ քաղծառայողի կատարած խախտումից որքա՞ն ժամանակ անց կարող է ներկայացվել կարգապահական տույժ:
Արտակ Գեւորգյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավել չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավել է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից:
Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն՝ կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի, եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է: