ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում: