Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում զբաղված է մաքրությամբ, աղբամանը հայտնվել է Գետառի մեջ: Ի դեպ, այս աղբամանի արժեքը կազմում է 75-80.000 դրամ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը զրկված է ծնողական իրավունքից, ապա դա ազատո՞ւմ է նրան իր երեխային պահելու պարտավորությունից:
Օնիկ Հովսեփյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ, հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից:
Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը, եւ եթե չի հակասում երեխայի շահերին: Ծնողական իրավունքների վերականգնման գործերը վերանայվում են հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ: Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ դա չեղյալ հայտարարված չէ:
ՀԱՐՑ. Ունեմ հաշմանդամ ծնող՝ հայրս, 1-ին կարգի հաշմանդամ է: Ես համարվում եմ նրա խնամակալը: Խնդրում եմ ասեք՝ խնամակալներին իրավունք ունե՞ն վարժանքների եւ զորավարժանքների տանելու:
Հարություն Գեւորգյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են հայտարարված զորակոչի ընթացքում 18 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք չունեցող ՀՀ քաղաքացիները:
Եթե զորակոչիկը հաշվառված է ՀՀ կամ տարածքային որեւէ զինվորական կոմիսարիատում եւ սահմանված ժամկետում չի ներկայանում համապատասխան զինվորական կոմիսարիատ՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար, ապա զորակոչի ավարտից հետո նրա վերաբերյալ նյութերը զորակոչից խուսափելու փաստը որակելու եւ պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ուղարկվում են քննչական մարմիններին:
Քրեական գործ հարուցված եւ հետախուզում հայտարարած անձանց նկատմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, որպես խափանման միջոց կիրառվում է կալանավորումը:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զինապարտների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետերի համաձայն զինվորական հաշվառումից հանված անձանց) մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները՝ նշված զինապարտների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ կայացրած որոշումների մասին: