
Թուրքիայում կողաշրջվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող ծովափնյա Մուղլա նահանգից Դենիզլի նահանգ ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսը:
Վթարի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից երկուսը՝ Թուրքիայի քաղաքացի։
Նշվում է, որ ժանդարմերիայի աշխատակիցները դեպքի վայրում հատուկ փորձաքննություն են անցկացնում, տեղում աշխատում են շտապօգնության բրիգադներ, ծանր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։