Տեղի ունեցավ ՀՀԿ ռեժիմի կողմից ՀՀ-ում ժողովրդավարության հետեւողական ոչնչացումը. Սփյուռքի «Հայկական Վերածնունդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը  հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, այս անգամ նույնպես ՀՀԿ-ն դիմեց զանգվածային ընտրակաշառքի մեխանիզմին, դրանով ոչ միայն խախտելով օրենքը, այն նաեւ նվաստացնելով նյութական դժվարությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների:

Այս ամբողջ ընտրակեղծիքների ընթացքում իրավապահ մարմինները ոչ միայն իրենց անգործությամբ աչք էին փակում կազմակերպված զանգվածային հանցագործությունների նկատմամբ, այլ նաեւ առանձին դեպքերում ակտիվ ձեւով մասնակցում էին կեղծիքների քողարկմանը: Մասնավորապես՝ երբ ընդդիմադիր թեկնածուները հայտանբերեցին եւ ահազանգեցին կեղծիքների մասնավոր դեպքերի մասին՝ ոստիկանությունը ոչ միայն ընթացք չտվեց ահազանգերին, այլ նաեւ խոչընդոտեց ընդդիմադիր թեկծնածուների կեղծիքների բացահայտման փորձերը եւ օգնեց ընտրակեղծարարներին կոծկել դրանք վկայող փաստերը: Հատկապես դատապարտելի է, որ ոստիկանությունը կեղծիքների քողարկման նպատակով բռնություն կիրառեց ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ՝ վերջինիս հասցնելով մարմնական վնասվածք:

Գրանցվել են նաեւ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից լրագորղների աշխատանքը խոչընդոտելու եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, որտեղ նույնպես ոստիկանությունը իր պասիվությամբ խրախուսում էր բռնությունները եւ մասնակցում ընտրակեղծիքների իրագործմնանը:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը Երեւանի ավագանու ըտնրությունները համարում է հերթական կեղծված ընտրությունները եւ խստորեն դատապարտում է ՀՀԿ ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետեւողական ոչնչացումը, սահմանադրական կարգի խախտումը եւ ավագանու ընդդիմադիր թեկնածուների իրավունքների ոտնահարումը: ՀՀԿ ռեժիմի որդեգրած հանցագործ, հակասահմանադրական միջոցներով վերարտադրվելու քաղաքականությունը կրկին ստիպում է գալ այն եզրահանգմանը, որ քանի դեռ ՀՀԿ-ն է իշխում, ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անհնար է:




Լրահոս