ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:
«Նախ սկսենք նրանից, թե ինչու է Ադրբեջանը հիմա ակտիվացել, որովհետև երկար ժամանակ է, որ արտգործնախարարները չեն հանդիպել: Երկրորդը՝ շուտով լինելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, և Ադրբեջանն այդ երկրներին անուղղակի մեսիջ է ուղղարկում, որպեսզի նրանք չմոռանան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Ինչպես մենք տեսնում ենք միազգային լրատվության մեջ հիմնական հարցը դա Ուկրաինայի և Սիրիայի հարցի քննարկումն է, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս է գալիս ուշադրության կենտրոնից, որը Ադրեջանին դուր չի գալիս»,-ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Ադրբեջանը ակտիվացնում է ռազմական գործողությունները շփման գծում` հիշեցնելու համար Ղարաբաղի հարցը, որը կարող է վերածվել լայնամասշտաբ գոծողությունների:
«Իսկ ինչ վերաբերվում է ԵԱՀԿ-ի դատապարտմանը, այն դատապարտում չէր, այլ ուղղակի նշվում էր, որ նախահարձակը եղել է Ադրբեջանը, հաջորդ անգամ էլ կփոխահատուցեն, ասելով, որ նախահարձակ է եղել Հայաստանը: Այնպես չէ, որ դատապարտեցին և ամբողջովին անցան Հայաստանի կողմը: Այս պահի դրությամբ ընդամենը փաստն են ֆիքսել, դրանից ոչ ավել»,-հավելեց Արմեն Բադալյանը:
Լիդա Եղիազարյան