ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարների պաշտոնակատարները` իրենց ապագայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ ՀՀ կառավարությունը երեկ հրաժարական տվեց, «Ժողովուրդ» օրաթերթը նախարարներից մի քանիսից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց տեսնում են նոր ձեւավորվող կառավարությունում: «Այս պահին որոշում չկա: Իսկ որոշում կայացնողը Հանրապետության նախագահն է եւ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»»,- ասաց ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը:

Միաժամանակ Մինասյանն անկեղծացավ, թե ցանկանում է մնալ նախարարի պաշտոնին: «Քանի որ ռեֆորմները, որոնք պետք է իրականացվեն, չափազանց խորն են, ծավալուն, ընդգրկուն… այնպես որ, բնականաբար, այո»: Իսկ ահա ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը մտահոգ նշեց, որ տեղյակ չէ: Հարցին` ցանկանո՞ւմ է մնալ, պատասխանեց. «Չեմ որոշել դեռ»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն էլ նշեց, թե. «Եկեք, կանխատեսումներով չզբաղվենք, մի քանի օրից կիմանանք»: Սակայն նա ցանկանում է վերանշանակվել. «Ես կցանկանամ, եթե ինձ  վերանշանակեն, ապա վերանշանակեն պրոֆեսիոնալիզի համար»: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հորդորեց սպասել. «Ինչ եք ուզում, որ պատասխանեմ, կհայտարարեն, կիմանաք»: Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, լսելով հարցը, ժպտաց՝ նշելով, թե համբերեք, կիմանաք: Բավականին մտահոգիչ էր սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի վիճակը, նա կառավարության շենքից դուրս եկավ բավականին վրդովվածը եւ լսելով հարցը՝ չցանկացավ պատասխանել: Միգուցե նախարարին արդեն ասել էին իր ճակատագրի մասին:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս