Սյունիքի մարզպետարանի շուրջ լուրջ սկանդալ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետարանի շուրջ լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի մարտի 20-ին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մարզպետարանից պահանջում է գումար բռնագանձել: Իսկ ահա պահանջվելիք գումարի չափը կազմում է շուրջ 250 միլիոն դրամ:

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, որ սերմերն են տրամադրել, սակայն դրա դիմաց նախատեսված գումարը չեն վճարել: Իսկ թե կոնկրետ երբ է Սյունիքի մարզպետարանին սերմերը տրամադրել եւ կոնկրետ ինչ սերմացուի մասին է, մեզ չմանրամասնեցին: Ինչպես հայտնի է՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ վերոնշյալ ՊՈԱԿ-ից Գեղարքունիքի մարզի բնակիչները թանկ գնով հացահատիկի եւ վարսակի սերմացու էին ձեռք բերել, սակայն ձեռք բերած սերմացուի դիմաց բերքը չէին ստացել: Չի բացառվում, որ նման իրավիճակ էլ եղել է Սյունիքի մարզում, եւ հիմա ՊՈԱԿ-ը ընկած իր գումարներն է պահանջում:




Լրահոս